Հիշողություն, հիշողության խանգարումներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը:
Որն է պատճառը և ինչ անել
Մեր հիշողությունը տարիների հետ նմանվում է մի սենյակի, որը լիքը լցված է ամենատարբեր պիտանի և անպետք առարկաներով: Դրանցից շատերը, հնարավոր է, թանկ են ձեզ համար, սակայն դա պարզապես անպիտանի է օգտագործման, որն այդպես էլ չեք կարողանում դուրս հանել: Նույն համեմատությունը կարելի է անել նաև համակարգչի հետ: Եթե այն գերծանրաբեռնված է, ապա սկսում է աղմկել, տաքանալ, կայքերը մեծ դժվարությամբ են բացվում: Անշուշտ, այդ դեպքում օգնում է տեխնիկական առաջընթացը, այսինքն, կարող եք նոր ֆլեշ-հիշողություն գնել կամ ավելորդ տեղեկատվությունը հավաքել սկավառակների վրա ու պահել:
Իսկ ինչպես վարվել սեփական հիշողության գերծանրաբեռնվածության հետ: Փորձենք այնպես, ինչպես անում ենք համակարգչի հետ, հիշողությունից որոշ տեղեկատվություն հանել արտաքին միջավայր` գրառումների գրքույկ, օրագիր և այլն, որն առավել կնախընտրեք: Բոլոր գործերն էլ կարևոր են. պլանավորեք օրը, շաբաթը, ամիսը, այդ ամենը գրանցեք նոթատետրում և ազատեք գլխուղեղը: Ամեն օր թերթեք նոթատետրը, դա առաջին հերթին կբեռնաթափի հիշողությունը, երկրորդը, հնարավորություն չի տա մոռանալ կամ բաց թողնել որևէ կարևոր իրադարձություն: Շատ օգտակար է բնակարանում կամ գրասենյակում պատերին փոքրիկ թղթերով գրառումներ կպցնել, օրինակ, պայմանավորվածլ հանդիպման, գործարք կատարելու, խանութներ այցելելու, ինչ-որ մեկին զանգահարելու վերաբերյալ: Անընդմեջ տեսադաշտում հայտնվելով, դրանք թույլ չեն տա մոռանալ կարևոր գործերի մասին:
Եվ այսպես, նման ոչ բարդ միջոցներով մի փոքր բեռնաթափում ենք ուղեղը, որոնց մասին բոլորը գիտեն, բայց շատերը չեն հետևում, որպեսզի դրանք պարբերաբար օգտագործեն:
Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես հանգստացնել ուղեղը
- Ուղեղի համար ամենալավ հանգիստը կարճատև վազքն է: Ժամանակավորպես մոռացեք բոլոր խնդիրների մասին, ականջակալներով սիրած երաժշտությունը լսեք, գլխից հանեք բոլոր մտքերը և աշխատեք լիցքաթափվել: Տուն կամ գրասենյակ վերադառնալով, զարմանքով կնկատեք, թե ինչքան են պայծառացել ձեր մտքերը:
Եթե հնարավորություն չունեք աշխատանքային օրվա սկսվելուց առաջ կամ դրա ընթացքում վազել, ապա կարող եք դա տեղում կատարել, աշխատանքից չկտրվելով: - Քունքերի թեթև մերսում կատարեք. մի քանի րոպեի ընթացքում մատների ծայրերով շրջանաձև շարժումներով շփեք դրանք: Այդ ընթացքում աշխատեք փակել աչքերը:
- Ուղեղի հանգստանալուն շատ օգտակար է երաժշտաթերապիան. երաժշտություն լսելու համար օգտվեք ականջակալներից 10-15 րոպեի ընթացքում: Երաժշտությունը պետք է ցածր լինի, հաճելի և անպայման առանց բառերի: Աշխատեք կանգնեցնել մտքերի հոսքը և որոշ ժամանակ ոչ մի խնդրի մասին չմտածել: Դա բավականին դժվար է, սակայն հնարավոր է, եթե սովորություն դարձնեք: Եթե աշխատավայրում երաժշտություն լսելիս վախենում եք քնով անցնել, ապա միացրեք նաև զարթուցիչը:
- Ուղեղի բեռնաթափման և հանգստի համար գերազանց միջոց է արոմաթերապիան: Այն ավելի լավ է անցկացնել տան պայմաններում: Գնեք հատուկ լամպ և բերգամոտի եթերայուղ, ժամանակ առ ժամանակ յուղը մի փոքր կաթեցրեք լամպի վրա և թողեք ամբողջ սենյակն այդ հոտով տարածվի, արդյունքն անմիջապես կզգաք:
- Չմոռանալ նաև առողջ կենսակերպի և ճիշտ սննդակարգի մասին: Դա կօգնի ձեզ երկար տարիներ պահպանել մտքերի թարմությունը:

Suren
12.01.2016




Կարդացեք նաև

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...


Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...


Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...


Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...


Գիտնականները ներթափանցել են հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...


Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...


Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն